կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-12 15:30
Քաղաքական

Իսկ մեզ պետք ա՞ Ֆյուլեն. Աշոտ Աղաբաբյան

Իսկ մեզ պետք ա՞ Ֆյուլեն. Աշոտ Աղաբաբյան

«Իսկ մեզ պետք ա՞ Ֆյուլեն: Էնքան բան կարող են ասել, ով ուզես` կասի»,- ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը այն դիտարկմանը, որը, ըստ ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, Մաքսային միությունն ու Ասոցացման համաձայնագիրն անհամատեղելի են:

 

ՀՀԿ-ական պատգամավորը վստահ է` մեզ պետք է, որ առաջընթաց ունենանք, իսկ թե ում հետ, կարևոր չէ:

 

«Ամենակարևորը Հայաստանի համար անվտանգություն է՝ ֆիզիկական, տնտեսական անվտանգությունը: Այլընտրանք միշտ կա, և ես համարում եմ, որ մենք կարող ենք ոչ միայն նման միության մեջ մտնել, նաև կարելի է ԵՄ-ի մեջ մտնել, Հարավամերիկայի միության մեջ: Որը մեր երկրի և' անվտանգության, և' տնտեսական զարգաման համար կարևոր է, ընդեղ էլ պիտի մտնենք, ի՞նչ ա եղել»,-  նշեց պատգամավորը եւ վստահեցրեց, որ Մաքսային միությունը մեզ մրցունակ կդարձնի:

 

Ռուսաստանն ու Բելառուսը, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, մեծ շուկաներ են Հայաստանի համար, և մեր ապրանքները, որոնք արտահանում ենք, կդառնան մրցունակ: