Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ չի պատրաստվում այցելել Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին: «Ես գնամ` ի՞նչ խոսեմ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Ինքս ինձ եմ հարցնում՝ գնամ ինչի՞ մասին բանակցեմ աշխարհի վրա դառնացած և արդեն 8 օրը լրացած սոված մարդու հետ»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Այսօր ԱԺ-ում Yerkir.am-ը ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից փորձել է պարզել, թե` ինչո՞ւ է նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանին չարացած եւ աշխարհի վրա դառնացած համարում: Ի դեպ, ՀՀԿ-ական պատգամավորը պատրաստվում է այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին:
«Րաֆֆին տենց մարդ չի, որ չարանա աշխարհի վրա, որովհետեւ ինքը նախ շատ խելացի է եւ երկրորդ՝ ինտելեկտուալ մարդ է, եւ երրորդ, ցանկանում է, որ իր Հայաստանը լավը լինի: Բայց, մյուս կողմից, այն ճանապարհը, որ վերցրել է, այն բեռը, որ իր ուսերին վերցրել է, այդ ուժը չունի: Ինքն այդ դերակատարումը չի կարող մինչեւ վերջ տանել, որովհետեւ ինքն այդ դերով չի ապրել, որովհետեւ դա նորություն է իր համար»,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը եւ ընդգծեց, որ եթե մարդիկ չեն ուզում իշխանություններին, չի նշանակում, որ ուզում են Րաֆֆի Հովհաննիսյանին:
Աշոտ Աղաբաբյանի կարծիքով` Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է լինի «խորը ընդդիմություն», որի ճանապարհին էլ կսովորի: Ըստ նրա` իշխանություն լինել, իշխանության մեջ լինել Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է, բայց ոչ երկրի առաջին դեմք: «Հայաստանում առաջին դեմք լինելու համար, պետք է մեծ ամակ ունենաս»,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ Սերժ Սարգսյանը կերդվի միայն իր դիակի վրայով, այդ արտահայտությունը ՀՀԿ-ական պատգամավորը որակեց «մանկական միտք»: «Պետք է դրա տակից շատ նուրբ դուրս գա, որ ժողովուրդն իրենից չհիասթափվի»,- կարծիք հայտնեց նա:
: