Հալեպում զինված ահաբեկչական խմբավորումները երեկ և այսօր հրթիռակոծել են Հալեպի Նոր Գյուղի շրջանը։
Ինչպես տեղեկացնում է «Գանձասար»-ը, Ազգային ճեմարանի պողոտայում երկու օր շարունակ ընկած գազի բալոնների և հրթիռների պայթյունի հետևանքով քանդվել են բնակարաններ և արձանագրվել մեծ թվով նյութական վնասներ:
Վնասվել է նաև թաղամասի էլեկտրամատակարարման կայանը, բնակչությունը զրկվել է էլեկտրականությունից: