Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ին կհաջողվի հաղթահարել շեմը և մտնել խորհրդարան:
Նա համոզված է, որ ԲՀԿ-ն ազդեցիկ քաղաքական ուժ է և կարող է քաղաքացիներից ստանալ իր քվեն: «2017 թվականին նախորդող ժամանակշրջանում կխոսենք, բայց ես համոզված եմ, որ մենք միանշանակ ազդեցիկ քաղաքական ուժ ենք: Փետրվարյան իրադարձություններից հետո ԲՀԿ-ն տուժել է, սակայն մեզ հաջողվել է փրկել մեր գրասենյանկերը, որ չփակվեն:
Մենք նաև ամուր ենք, մեր կառույցները կան, մեր հիմնական ներուժը մեր կառույցներն են, ժողովուրդն է, մեր անդամներն են, տարածքային գրասենյակներն են և այն աշխատանքն է, որ մենք անում ենք: Հիմա կյանքը ցույց կտա, կարող է` մեկ կամ երկու ամիս հետո շատ բան փոխվի»,- ասաց նա: Հարցին, թե ԲՀԿ-ն քննարկե՞լ է արդյոք ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը կամ իրենց կոալիցիա կազմելու առաջարկ եղե՞լ է, Մելքումյանը պատասխանեց.
«Մենք քննարկել ենք, թե քաղաքական մեծամասնություն-Դաշնակցություն ապագա կոալիցիայի պայմաններում նոր քաղաքական իրավիճակում «Բարգավաճն» ի՞նչ ստրատեգիա, տակտիկա է ընտրում: Ոչ թե քննարկել ենք` մենք գնում ենք, թե չենք գնում, մի բան, որ չկա ո՞ւր գնանք կամ չգնանք»: