Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Արամի 23 հասցեում գտնվող տունը՝ Երեւանի պատմական շենքերից մեկը եւս կանգնել է փլուզման վտանգի առաջ: Շենքը խարխուլ վիճակում է եւ չնորոգվելու եւ հուշարձանի չվերածվելու դեպքում մի օր այս տարածքում Արամի փողոցի հերթական տունը չի լինի:
Շենքի վերակառուցման պահանջով «Հայաստանի պատանի երգիչներ» երգչախմբի սաները սեպտեմբերի 15-ին բողոքի ակցիա են իրականացրել՝ փակելով Արամի փողոցը:
Երեխաները կատարել են Պարույր Սեւակի եւ Էդգար Հովհաննիսյանի հեղինակած սիրելի երգը՝ դրանով իսկ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել խնդրի շուրջ: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը նշում է, որ պիտի մինչև վերջ պայքարեն: Եթե, այնուամենայնիվ, շենքը փուլ գա, պահանջելու են, որ այն հիմնովին վերակառուցեն: «Մենք պահանջում ենք, որ շենքը փրկեն, պատը ամրակայեն, հողային ապարները ամրացնեն: Սա է կարևորը»,- ասել է Հեքեքյանը: