կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-03 17:05
Հասարակություն

Ես բավարարված եմ մեր աշխատանքից. Արմեն Մուրադյան

Ես բավարարված եմ մեր աշխատանքից. Արմեն Մուրադյան

Նախարարությունը մինչև ուշ երեկո աշխատում է. վերջին շրջանում ամենօրյա խիստ աշխատանքային ռեժիմ է եղել` կապված արագ արձագանքման աշխատանքների հետ. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` պատասխանելով հարցին, թե հետևո՞ւմ է վարչապետի այն հրահանգներին, որոնք վերաբերում են վերահսկողություն սահմանելուն նրանց վրա, ովքեր ժամանակին չեն ներկայանում աշխատանքի և շուտ հեռանում են: «Շուրջ 34 օր մենք աշխատել ենք հատուկ ռեժիմով: Ես բավարարված եմ մեր աշխատանքից»,- նշեց նախարարը:

Անդրադառնալով սուր շնչառական հիվանդությունների տարածման ներկայիս իրավիճակին` Մուրադյանն ընդգծեց, որ հիվանդների թիվը նվազել է: «Բացի նվազումից, դրական առաջխաղացում կա: Սեզոնային գրիպի հետ կապված և, առհասարակ, սուր շնչառական հիվանդությունների հետ կապված հատուկ վերահսկողություն է սահմանված դպրոցների և մանկապարտեզների վերաբացման վրա»,-ասաց նախարարը և հավելեց, որ իրենք ֆիլտրային մեխանիզմով են աշխատում:

«Միայն առաջին օրը 600 երեխա էր հեռացվել ուսումնական հաստատություններից, մյուս օրը` 1058 երեխա` դպրոցից, զանգահարվել են ծնողներին և համապատասխան բուժհաստատություններ: Այսօրվա տվյալներով էլ` ֆիլտրը բավական արդյունավետ է: Փաստորեն, մեր մտավախությունները, որ կարող է հիվանդների թիվն ավելանալ, փարատվեցին»,- նշեց Արմեն Մուրադյանը:

Նա հերքեց H1N1 վիրուսի` մուտացիայի ենթարկվելու մասին տեղեկությունները: «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ նույն ենթատիպն է, ինչը 2009 թվականին էր, և մենք երկու լաբորատորիա ենք ուղարկել, մուտացիայի մասին տվյալներ չկան»,- եզրափակեց նախարարը: