կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-03 11:52
Սպորտ

«Լեյսթեր»-ը հաղթեց «Լիվերպուլ»-ին, «Արսենալ»-ը միավորներ կորցրեց. այլ արդյունքներ. ՏԵՍԱՆՅՈւԹ

«Լեյսթեր»-ը հաղթեց «Լիվերպուլ»-ին, «Արսենալ»-ը միավորներ կորցրեց. այլ արդյունքներ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում առաջատար «Լեյսթեր»-ը սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասավ «Լիվերպուլ»-ի նկատմամբ: Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Վարդին` 60\', 71\':
 

«Տոտենեմ»-ը հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Նորվիչ»-ին: Հյուրերի կազմում աչքի ընկան Ալլին` 2\', և Կեյնը` 30\', 90\':
 

«Մանչեսթեր Սիթի»-ն արտագնա խաղում Ագուերոյի` 16\' խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց «Սանդերլենդ»-ին:
 

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Սթոկ Սիթի»-ի դարպասը:
 

«Արսենալ»-ն ու «Սաութհեմփտոն»-ը այդպես էլ չգրավեցին միմյանց դարպասը:

«Կրիստալ Փելես»-«Բորնմուտ»` 1:2

«Վեսթ Բրոմիչ»-«Սոունսի»` 1:1

«Վեսթ Հեմ»-«Ասթոն Վիլլա»` 2:0

24-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել «Լեյսթեր»-ը: Ռանիերիի թիմն ունի 50 միավոր: 2-րդ տեղում «Մանչեսթեր Սիթի»-ն է`47 միավորով: Մրցաշարային աղյուսակի ամբողջական տեսքն` այստեղ: