կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-28 09:16
Սպորտ

Լա լիգա. «Ռեալ»-ը միավորներ կորցրեց. «Վիլյառեալ»-ը գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Լա լիգա. «Ռեալ»-ը միավորներ կորցրեց. «Վիլյառեալ»-ը գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Իսպանական Լա լիգայի 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ 0:0 հաշվով ավարտեց հանդիպումը «Մալագա»-ի հետ:

«Բարսելոնա»-ն նախորդ տուրում «Սելտա»-ից կրած ջախջախիչ պարտությունից հետո 2:1 հաշվով հաղթեց «Լաս Պալմաս»-ին: Կատալոնացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը` 25’, 54’:

Լա լիգայի 6-րդ տուրի մյուս խաղերում հետևյալ արդյունքները գրանցվեցին`

«Սպորտինգ» - «Բետիս»` 1-2

«Դեպորտիվո» - «Էսպանյոլ»` 3-0

«Խետաֆե» – «Լևանտե»` 3-0

«Ռեալ Սոսիեդադ» - «Ատլետիկ Բ.»` 0-0

«Վալենսիա» -  «Գրանադա»` 1:0

«Սեվիլյա» - «Ռայո Վ.»` 3:2

«Էյբար» - «Սելտա»` 1:1

Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Վիլյառեալ»-ը: Աղյուսակի ամբողջական տեսքին կարող եք ծանոթանալ այստեղ: