|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Գերմանական բունդեսլիգայի 12-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն արտագնա խաղում ոչ-ոքի՝ 2:2 հաշվով է ավարտել հանդիպումը «Պադերբորն»-ի հետ: Դորմունդցիները հաշվի մեջ առաջ են եղել 2 գնդակ առավելությամբ, սակայն չեն կարողացել պահպահեն այն: 12-րդ րոպեին հաշիվը բացել է Օբամեյանգը, իսկ առաջին խաղակեսի վերջին րոպեին Մարկո Ռոյսը կրկնապատկել է իր թիմի առավելությունը: Տանտերերի կազմում աչքի են ընկել Ռուպը (60՛) և Սաջլիկը (81՛): Այս խաղից հետո Կլոպպի թիմը միավորների քանակը հասցրեց 11-ի և այժմ ընթանում է 15-րդ հորիզոնականում:
Ավելացնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ և փոխարինվեց 87-րդ րոպեին: