կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-25 11:01
Սպորտ

Լա լիգա. «Ռեալ»-ը միավորներ է կորցնում. այլ արդյունքներ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լա լիգա. «Ռեալ»-ը միավորներ է կորցնում. այլ արդյունքներ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը հյուընկալվելիս ոչ-ոքի` 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Բետիս»-ի հետ: 7-րդ րոպեին Կեջուդոն բացեց հաշիվը, ինչին արքայական թիմը պատասխանեց Բենզեմայի 71\' խփած գոլով:

Մադրիդի «Ռեալ»-ը, Զիդանի գլխավորությամբ, անցկացրած 3-րդ խաղում միավորներ կորցրեց:

 

Միավորներ կորցրեց նաև առաջատարներից մյուսը` Մադրիդի «Ատլետիկո»-ն, որը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Սևիլյա»-ի հետ:

Տուրի մյուս խաղերում հետևյալ արդյունքները գրանցվեցին.

«Ռայո Վալեկանո»-«Սելթա»` 3:0

«Ատլ. Բիլբաո»-«Էյբար»` 5:2

«Դեպորտիվա»-«Վալենսիա»` 1:1

Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Բարսելոնա»-ն որն ունի 48 միավոր: Նույնքան միավոր ունի նաև «Ատլետիկո»-ն, սակայն կատալոնացիները մեկ խաղ պակաս են անցկացրել:  «Ռեալ»-ը 44 միավարով 3-րդն է: