կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-03 16:51
Սպորտ

«Ալաշկերտ»-ը միավորներ կորցրեց. «Փյունիկ»-ն ընդհուպ մոտեցավ առաջատարին

«Ալաշկերտ»-ը միավորներ կորցրեց. «Փյունիկ»-ն ընդհուպ մոտեցավ առաջատարին

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում առաջատար «Ալաշկերտ»-ը Կապանում ոչ-ոքի խաղաց «Գանձասար Կապան»-ի հետ: Հանդիպման 29-րդ րոպեին հաշիվը բացեց Լուբամբո Մուսոնդան: 33-րդ և 36-րդ րոպեներին «Ալաշկերտ»-ը մեկական գնդակ ուղարկեց տանտերերի դարպասը:  77-րդ րոպեին կապանցիները կարողացան հաշիվը դարձնել 2:2:

Զուգահեռաբար ընթացող խաղում «Փյունիկ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Բանանց»-ին: Գործող չեմպիոնի կազմում միակ գոլը  հեղինակեց Լևոն Հայրապետյանը:

Այս խաղերից հետո «Փյունիկ»-ը միավորների քանակը հասցրեց 17-ի և առաջատար «Ալաշկերտ»-ից արդեն ետ է մնում 1 միավորով:

9-րդ տուրի մյուս 2 հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 4-ին և 5-ին:

05.10.15

Արարատ

  -  

Միկա

18:00

04.10.15

Ուլիս

  -  

Շիրակ

18:00