Իտալական Ա սերիայի 21-րդ տուրում «Միլան»-ը հյուրընկալվելիս 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը «Էմպոլի»-ի հետ: Ռոսսոներիների կազմում 8-րդ րոպեին հաշիվը բացեց Բակկան: 32-րդ րոպեին Զիելինսկին հավասարեցրեց հաշիվը: 48-րդ րոպեին Բոնավենտուրան կրկին առաջ մղեց հյուրերին, սակայն 13 րոպե անց Մակարոնեն ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը:
Այս խաղից հետո «Միլան»-ը 33 միավորով 6-րդ տեղում է:
Երեկ տեղի ուենցած մյուս խաղում «Ֆրոսինոնե»-ն ու «Ատալանտա»-ն այդպես էլ չգրավեցին միմյանց դարպասը:
Ա սերիայի 21–րդ տուրի մյուս հանդիպումները տեղի կունենան այսօր: