|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Twitter-ի իր էջում դատապարտել է ԲՀԿ կուսակցության պատգամավոր և ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանին Թուրքիայում «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ ազգությամբ հայ պատգամավոր Մարգար Եսայանին «անձնական վիրավորանք» հասցնելու համար:
«Դատապարտում եմ Մարգար Եսայանին հասցեագրված այդ վիրավորանքը»,- գրել է Չավուշօղուն:
Հիշեցնենք, որ հունվարի 25-29-ը Ստրասբուրգում ԵԽԽՎ-ն ձայների` 70 դեմ, 66 կողմ հարաբերակցությամբ մերժել էր բրիտանացի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերի` «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը, սակայն ընդունել Բոսնիա և Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» զեկույցը՝ 98 կողմ, 71 դեմ ձայներով:
Թե ո՞վ է ԵԽԽՎ-ում երկու հակահայ զեկույցներին կողմ քվեարկած Մարգար Եսայանը, կարող եք կարդալ այստեղ: