| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր ԱԺ լսումների ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ «Սեքյուրիթի Դրիմ» կազմակերպությունը, փող աշխատելուց բացի, որևէ այլ ռիսկի չի գնում:
«Եթե 70 տոկոս գերշահույթը 50 տոկոսով փոխարինելը ռիսկ է, ուրեմն եկեք մեր պատվո մեդալների մասին օրենքում փոփոխություններ կատարենք և ներկայացնենք: Ստացվում է, որ «Սեքյուրիթի Դրիմ» կազմակերպությունը զբաղվել է անձնազոհությամբ: Ուրեմն կառաջարկեմ իմ գործընկերներին` այդ ընկերությանը անձնազոհության մեդալով պարգևատրելու նախաձեռնությամբ հանդես գալ»,- հեգնեց Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ չկա աշխարհում որևէ երկիր, բացի Հայաստանից, որտեղ տուգանքները երթևեկության խախտումների համար այդքան անհամաչափ լինեն ՀՀ քաղաքացու ստացած եկամուտներին, ներառյալ` միջին և նվազագույն աշխատավարձն ու միջին եկամուտը: «Մի՞թե պաշտոնական վիճակագրություն չէ` հասկանալու համար, որ չի կարող 40 000 աշխատավարձ ստացող քաղաքացու համար 80 000, 30 000 կամ 25 000 տուգանքն ընդունելի լինել: Օրինակ` եթե 30000 տուգանքը «մեծ անձնազոհության»արդյունքում դառնալու է 25 000 կամ 20 000, իհարկե, սա աչքակապություն է, այս ամենն ընդամենը «գալչկայի» համար արված լսում է» ,- ասաց պատգամավորը: