Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ ՊՆ-ն հերքել է այդ տեղեկատվությունը, թե ռուսական ռազմական օդանավը հատել է Թուրքիայի օդային սահմանը: Մոսկվան Անկարայի այդ հայտարարությունն անվանել է «մերկապարանոց քարոզչություն»:
«Վստահ եմ, որ նույնիսկ Թուրքիայի ՀՕՊ մասնագետները գիտեն, որ ռադիոլոկացիոն կայանները, որոնք իրականացնում են օդային տարածքի վերահսկողություն, կարող են արձանագրել միայն թռչող օբյեկտի արագությունը, ուղղությունը եւ բարձրությունը: Որեւէ նման սարք չի կարող որոշել թռչող օբյեկտի պատկանելությունը կամ տեսակը, պարզել` այն ռուսական է, թե ԱՄՆ-ի գլխավորած «դաշնակիցներինը»: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ մայոր Իգոր Կոնաշենկովը: Նա նշել է, որ օբյեկտի պատկանելությունը հնարավոր է պարզել միայն անմիջական տեսողական կոնտակտի միջոցով` այլ ինքնաթիռից, ինչը չի եղել: Գեներալ մայորը նաեւ հերքել է, թե թուրքական կողմը թուրքերենով եւ անգլերենով նախազգուշացումներ է արել` շեշտելով, որ ռուս օդաչուները թուրքական կողմից որեւէ ձայնային ազդանշան վաղուց չեն ստանում:
Միեւնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յեն Սթոլթենբերգը հայտարարել է, որ ռուսաստանյան օդանավն իսկապես հատել է Թուրքիայի սահմանը` ընդգծելով, որ Ռուսաստանը պետք է հարգի ՆԱՏՕ-ի օդային տարածքը, որի անդամ է Թուրքիան: