«Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, երբ Բելառուսի սահմանապահ ծառայության աշխատակիցը մոտեցել էր Լիտվայի համար 0133 սահմանային նշանին, Բելառուսի դեսպանատան ներկայացուցչին հրավիրել են ԱԳՆ եւ բողոքի նոտա հանձնել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Լիտվայի ԱԳՆ-ն միջադեպի կապակցությամբ նոտայում պահանջում է պարզաբանումներ ներկայացնել եւ միջոցներ ձեռնարկել՝ նման միջադեպերի կանխման համար:
Ըստ Լիտվայի ներքին գործերի նախարարության՝ երկուշաբթի սահմանամերձ գոտում՝ Դրուսկինինկայ քաղաքի մոտակայքում, գիշերը բելառուս սահմանապահը մի քանի քայլով՝ երկուսուկես մետր, մտել էր Լիտվայի տարածք:
Այս տեսակի նախորդ միջադեպը, որին եւս հետեւել էր ԱԳՆ-ի նոտան, տեղի էր ունեցել, ըստ Լիտվայի ՆԳՆ ենթակայության պետական սահմանապահ ծառայության, օգոստոսի 17-ին: Այդ ժամանակ մի խումբ բելառուս սահմանապահներ, որոնք, իբր, ուղեկցում էին ավելի քան 30 անօրինական միգրանտի, ովքեր մտադիր էին մտնել Լիտվայի տարածք, խախտել էին Լիտվայի սահմանը Շալչինինսկի շրջանում: