Փոխարժեքներ
07 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.93 |
EUR | ⚊ | € 424.27 |
RUB | ⚊ | ₽ 4.02 |
GBP | ⚊ | £ 505.41 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
«Փաստ է , որ Հայաստանը գտնվում է կապիտուլյացիոն վիճակում և այս վիճակում հենց այնպես չի հայտնվել »,- այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցի ժամանակ հնչած թեզերին:
«Մեր նորանկախ պատմության մեջ մենք մշտապես հպարտացել ենք մեր անկախությամբ, ինքնիշխանությամբ, ազատությամբ, Արցախի ազատությամբ, մեր հայկական բանակով, բայց վերջին տարիներին իշխանության եկան մարդիկ, ովքեր ձախողեցին ամեն ինչ՝ և՛ բանակցային գործընթացը, և՛ անվտանգությունը և՛ արտաքին հարաբերությունները: Այս ձախողումներն են, որ բերեցին պատերազմի, մենք ունեցանք զոհեր»,-նշեց Սեյրան Օհանյանը։
Նա հայտարարեց, որ պատերազմի արդյունքում զոհերի մեծ մասը կարղ էր չլիներ, եթե պետությունը թիկունք կանգներ բանակին։
«Փաստ է չէ, որ 2020 թականից հետո քանի անգամ է Ադրբեջանը դիմել սադրաքների, քանի անգամ են հայկական բանակի զինծառայողները հայտնվել դժվարին իրավիճակում և քանի անգամ ենք մեք այս իշխանություններին հուշել , որ այսօրվա ամենակարևոր օրակարգն անտանգության խնդիրներն են , բերեք զբաղվենք բանակաշինությայամբ , մնչև վերջին օրն էլ , մինչև սեպտեմբրի 13-ը մատը մատին չեն խփել , որ զբաղվեն անվտանգության խնդիրներով»,- Օհանյանը։
Նրա համոզմամբ Հայ ժողոուրդն ունակ է իշխանության բերել մարդկանց, որոնք ունեն ամուր բռունցք, բանակցելու կամք
«Համաժողովրդական պայքարով կարելի է բերել իշխանության այնպիսի մարդկանց , որոնք ունեն կատավարման փորձ, կամային հատկանիշներ՝ այս իրավիճակից դուրս բերելու համար»,-ասաց նա՝ հավելելվ, այսօրվա Հայստանի իշխանությունները գործում են ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից դուրս, իրենց համար գերակայությունը ոչ թե սահմաններն են, այլ՝ ընդհատակյա բանակցույթուններ վարելը։
«Ապագայի վերաբերյալ լուծումները կարող են լինել հետևյալը․ առաջինը՝ բանակցողին փոխելն է՝ իշխանափոխությունը, նաև այն ամենը, ինչ մենք «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի հիմքում դրել ենք»,- այս մասին Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում, ասաց նա։
«Այսօր մենք խոսում ենք արտաքին քաղաքականության մեջ տարբեր երկրների, դաշնակիցների, ՀԱՊԿ-ի, ռազմաքաղաքական համակարագերի մասին, որ իրենք ինչու չեն գալիս մեզ աջակցելու , բայց ինքներս մեր սահմաններում խրամատ չենք փորել ․ ոչ մի այլազգի ռազմական ստորաբաժանումներ չեն գալու մեր համար խրամատ փորեն, այդ ամենը մեր համար անհրաժեշտություն է եղել, այս իշխանությունները տապալել են»,-ասաց Սեյրան Օհանյանը։