Փոխարժեքներ
08 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.37 |
EUR | ⚊ | € 417.58 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.19 |
GEL | ⚊ | ₾ 142.21 |
Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը հունվարի 26-ին պարզաբանում է տարածել Հայաստանի Հանրապետությունից կաթնամթերքի արտահանման սահմանափակումների վերաբերյալ:
«Հաշվի առնելով ԶԼՄ-երով տարածված թյուր տեղեկատվությունը, որ «Ռոսսելխոզնադզոր»-ի կողմից կիրառվել են ՀՀ-ից կաթնամթերքի արտահանման սահմանափակումներ, Ռուսաստանի Դաշնության անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայությունը հարկ է համարում տեղեկացնել, որ նշված սահմանափակումները չեն տարածվում ջերմային մշակման ենթարկված կաթնամթերքի ներմուծման վրա:
Հարկ է նշել, որ ջերմամշակում չանցած կաթնամթերքի նկատմամբ նմանատիպ սահմանափակումները գործել են նաև նախկինում»: