Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2015 թվականին իրականացրել է 665 ստուգում:
Նախորդ տարի Ծառայությունը հատկապես մեծ ուշադրություն է դարձրել նախակրթական և կրթական հաստատություններին մատակարարվող սննդամթերքի անվտանգության խնդիրներին. նախակրթական և կրթական ուսումնական հաստատությունները կազմել են ընդհանուր ստուգումների կեսից ավելին: Ստուգումների տարեկան ծրագրում ռիսկերի գնահատման արդյունքում ընդգրկվել են նաև բարձր, միջին և ցածր ռիսկայնություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներ:
Այն բոլոր դեպքերում, երբ ստուգման արդյունքում հայտնաբերվել են խախտումներ, կայացվել է տուգանք նշանակելու մասին 546 որոշում, որի արդյունքում 46 միլիոն 910 հազար դրամմուտքագրվել է պետական բյուջե: Կայացվել է արտադրական գործունեությունը կամ առանձին գործառույթները կասեցնելու 42 և աշխատանքի չթույլատրելու 17 որոշում:
2015 թվականի ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 138 հրամաններով իրականացվել են դիտարկումներ և անասնահամաճարակային մշտադիտարկումներ, որից 81-ը՝ դիտարկում, 32-ը՝ անասնահամաճարակային մշտադիտարկում, 25-ը՝ դիտարկում և անասնահամաճարակային մշտադիտարկում: Ընդհանուր առմամբ, դիտարկումների ու մշտադիտարկումներ միջոցով վերահսկողություն է իրականացվել 2572 տնտեսավարող սուբյեկտներում, որից 2460-ը՝ Ծառայության նախաձեռնությամբ: Ընդ որում՝ շուրջ 30 տոկոսով ավելացել են սոցիալական ցանցերով բարձրաձայնված խախտման դեպքերը, ինչի արդյունքում ավելացել է դիտարկումների քանակը: 2572 դիտարկումներից և անասնահամաճարակային մշտադիտարկումներից 1435-ն իրականացվել է ՀՀ տարածքում գործող մանկապարտեզներում, դպրոցներում և դրանց սնունդ մատակարարող կազմակերպություննեում:
Ստորև ներկայացված է Ծառայության կողմից մարզերում և Երևան քաղաքում իրականացրած դիտարկումների և անասնահամաճարակային մշտադիտարկումների թվային պատկերը: