կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-26 09:17
Հասարակություն

Սամվել Ալեքսանյանը գործարարներին «խորհուրդ է տվել» ալյուր չներկրել. «Հրապարակ»

Սամվել Ալեքսանյանը գործարարներին «խորհուրդ է տվել»  ալյուր չներկրել. «Հրապարակ»

«Հայկական ժամանակ» թերթի ունեցած հավաստի, խիստ հավաստի տեղեկություններով, անցած շաբաթ Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում ընթրիքի է հրավիրել բոլոր այն գործարարներին, որոնք զբաղվում են կամ մտադիր են զբաղվել ալյուրի ներկրմամբ։

«Ճոխ սեղանի շուրջ ջերմ մթնոլորտում անցկացված երեկոյի ընթացքում Ալեքսանյանը հայտնել Է գործարարներին, որ այսուհետ «խորհուրդ չի տրվում» ալյուր ներկրել Հայաստան։ Ալեքսանյանը միանգամից նշել է, որ այդ «խորհուրդը» տալիս է ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ կատարում է երկրի բարձր իշխանության պահանջով։

Նա մանրամասն բացատրել Է, թե ինչու այլևս պետք չէ ալյուր բերել այլ երկրներից։ Ըստ Ալեքսանյանի, խնդիրն այն Է, որ մասնավորապես Ռուսաստանում ալյուրի գինը կտրուկ նվազել Է, և ռուսական ալյուրը Հայաստան բերելու պարագայում տեղական արտադրության ալյուրը չի կարող մրցակցել դրա հետ։

Իսկ եթե տեղական ալյուրը չվաճառվի, ալրաղացները չեն աշխատի, աշխատատեղեր կփակվեն և այլն, և այլն։ Այլ խոսքով, Ռուսաստանից էժան ալյուր բերելու արգելքը մտցվում Է հանուն ազգի, հայրենիքի, երկրի անվտանգության..։ 

Հիմա մոտենանք խնդրին փաստերով էլ տեսնենք, թե հանուն ինչի այլևս «խորհուրդ չի տրվում» ալյուր ներկրել Հայաստան։ Նախ սկսենք նրանից, որ Հայաստանում ալյուրի հիմնական արտադրողը Բաղրամյանի ալյուրի գործարանն է, որը ուղղակի կամ միջնորդավորված պատկանում է հենց Ալեքսանյանին։ Այսինքն, Ռուսաստանից Էժան ալյուր ներկրելը ուղղակի հարվածում է հատկապես հենց Ալեքսանյանին»,-գրում է թերթը։

Մանրամասն` սկզբնաղբյուրում