Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Իրանցի ներդրողների մարտահրավերները Վրաստանում» բիզնես խորհրդաժողովը, որը ծրագրված էր դեկտեմբերի 14-ին, ձախողվել Է: Միջոցառման կազմակերպիչը «Վրաստանում իրանցի ներդրողների միությունն» էր. հայտնում է Грузия-Онлайн-ը:
Կազմակերպության նախագահ Մոհամադ Հալեքի համաձայն՝ խորհրդաժողովը հետաձգել են այն բանի պատճառով, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել Վրաստան Իրանի քաղաքացիների մուտքի արգելման դեպքերը:
«Իրանցի ներդրողները հատուկ դեկտեմբերի 14-ի խորհրդաժողովին էին ժամանել կոնկրետ ներդրումային ծրագրերով ու նպատակներով: Դեկտեմբերի 11-ին նրանցից երկուսին թույլ չեն տվել մտնել Վրաստան և հետ են դարձրել: Հայտնի Է, որ Իրանի ԱԳՆ-ն պաշտոնապես կոչ է արել իր քաղաքացիներին` ձեռնպահ մնալ Վրաստան այցելություններից, քանի դեռ առկա թյուրիմացությունը չի պարզվել: Այս ամենը հաշվի առնելով, ըստ իմ ունեցած տեղեկության, խորհրդաժողովին ներկա չի եղել Վրաստանում Իրանի դեսպան Աբաս Թալեբ Փարին, ուստի մենք որոշում ընդունեցինք հետաձգել խորհրդաժողովը և սպասել երկու երկրների պաշտոնական գերատեսչությունների պարզաբանմանը»,- ասել Է միության նախագահը: