|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
ՀՀ գլխավոր դատախազության կայքէջից տեղեկանում ենք, որ դատախազության թեժ գծին զանգահարել է Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ Ս. Մարգարյանը եւ հայտնել, որ տարածաշրջանի բոլոր գյուղերում ՀՀԿ-ի կողմից մեկ անձին 25 կգ չափաբաժնով ալյուր է բաժանվում, իսկ գյուղապետերը 5000 դրամ ընտրակաշառք են տալիս: Գումարը քիչ համարողներին տալիս են 10 000 դրամ: Հեռախոսազանգի հեղինակը միաժամանակ նշել է, որ իրեն էլ են ընտրակաշառք առաջարկել, սակայն չի վերցրել, իսկ կոնկրետ անուններ նշել չի կարող:
Yerkir.am-ի հետ զրույցում Լոռու մարզի ոստիկանության վարչության պետ Ա. Համբարյանը տեղեկացրեց, որ Ս. Մարգարյանն իրականում Տաշիր քաղաքի բնակիչ չէ, Ստեփանավանի Ամրակից գյուղից է:
Ըստ Համբարյանի` հիմա չեն կարողանում գտնել այդ մարդուն, բայցեւ վստահեցրեց, որ Տաշիր քաղաքում որեւէ ահազանգ չի գրացվել, միայն մի աղջիկ Երեւանում հաղորդել է, որ լցոնումներ են եղել, բայց դա էլ է հերքվում:
«Ընտրակաշառքի մասին խոսք գնալ չի կարող»,- հայտարարեց նա: