Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շուշիում հաստատված ռուս միլիարդատեր Գերման Ստերլիգովն անհավանական ցածր գնով ՝ 2 մլն դրամով, գնել է մոտ 130 տարի առաջ կառուցված քարե ալրաղաց: Նման ալրաղացը, ըստ նրա, իդեալական է, քանի որ այն գործի գցելու համար հարկավոր չէ էլեկտրականություն ու այլ տեխնոլոգիաներ. գրում է LifeNews-ը:
Իր ալյուրը գործարարը վաճառում է հենց ճանապարհին: Ասում է, որ մարդիկ դեռ նայում են և կողքով անցնում, սակայն շուտով իր արտադրանքը լավ կվաճառվի:
Ստերլիգովը վստահ է, որ շուտով Շուշին կդառնա Ղարաբաղի «առևտրային մայրաքաղաքը»: Նա ծրագրում է ոչ միայն ալյուրի ու հացի, այլև տնային պանիրների, լիմոնադի, ջեմերի արտադրություն կազմակերպել: Գործարարը խոստանում է, որ իր արտադրանքը էժան է լինելու:
Մանրամասները՝ LifeNews-ի տեսանյութում: