կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-17 13:38
Սպորտ

Պրեմիեր լիգա. «Չելսի»-ն ու «Էվերթոն»-ը 3-ական գնդակ փոխանակեցին. այլ արդյունքներ. ՏԵՍԱՆՅՈւԹ

 Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Չելսի»-ն սեփական հարկի տակ 3:3 հաշվով ավարտեց հանդիպումը «Էվերթոն»-ի հետ: 2:0 հաշվով պարտվելուց հետո ազնվականները 2 րոպեի ընթացքում հավասարեցրեցին հաշիվը: 64-րդ և 66-րդ րոպեներին համապատասխանաբար գոլի հեղինակ դարձան Կոստան ու Ֆաբրեգասը: 90-րդ րոպեին Մորին առաջ մղեց տանտերերին, իսկ ավելացված ժամանակում Տերրին կարողացավ հավասարեցնել հաշիվը:

 «Լեյսթեր»-ը հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Աստոն Վիլլա»-ի հետ: Օկազակիի 28’ գոլին տանտերերը պատասխանեցին Գետսեդեի 75’ խփած գոլով:

«Մանչեսթեր Սիթի»-ն սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթեց «Կրիստալ Փելես»-ին: Գոլի հեղինակ դարձան Դելֆը 22’, Ագուերոն  41’, 68’ և Սիլվան 84’:

Երեկ տեղի ունեցած մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Տոտենհեմ»-«Սանդերլենդ»` 4:1

«Բորնմուտ»-«Նորվիչ»` 3:0

«Նյուքասլ»-«Վեստ Հեմ»` 2:1

«Սաուտհեմփթոն»-«Վեստ Բրոմիչ»` 3:0

Տուրի մյուս հանդիպումները տեղի կունենան այսօր: