կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-01 11:23
Սպորտ

Լա լիգա. «Ռեալ»-ը հաղթեց 6:0 հաշվով. այլ արդյունքներ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լա լիգա. «Ռեալ»-ը հաղթեց 6:0 հաշվով. այլ արդյունքներ. ՏԵՍԱՆՅՈւԹ

Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրում առաջատար «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց Մադրիդի «Ատելտիկո»-ին: Կատալոնացիների կազմում գոլի հեղինակ դարձան Մեսսին` 30\', և Սուարեսը` 38\': Հյուրերի կազմում հանդիպման հաշիվը բացեց Կոկեն` 10\':
 

Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ 6 անպատասխան գնդակ ուղարկեց «Էսպանյոլ»-ի դարպասը: Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մրցակցի դարպասը գրավելով 12, 45,և 82-րդ րոպեներին: Մեկական անգամ էլ աչքի ընկան Բենզեման 8\' ու Խամեսը 16\': 86-րդ րոպեին Դուարտեի ինքնագոլը ձևակերպեց խաղի վերջնահաշիվը:
 

Լա լիգայի 22-րդ տուրի մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

«Էյբար»-«Մալագա»` 1:2

«Խետաֆե»-«Ատլետիկ»` 0:1

«Վիլյառեալ»-«Գրանադա»` 1:0

«Ռեալ Ս.»-«Բետիս»` 2:1

«Սևիլյա»-«Լևանտե»` 3:1

«Վալենսիա»-«Սպորտինգ»` 0:1

«Լաս Պալմաս»-«Սելտա»` 2:1

Տուրի վերջին` «Դեպորտիվա»-«Ռայո Վալեկանո» հանդիպումը տեղի կունենա այսօր:

22-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Բարսելոնա»-ն, որն ունի 51 միավոր: 2-րդ տեղում 48  միավորով Մադրիդի «Ատլետիկո»-ն է, իսկ եռյակը եզրափակում է «Ռեալ»-ը` 47 միավորով:

Մրցաշարային աղյուսակի ամբողջական տեսքն` այստեղ: