կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-21 10:34
Սպորտ

Լա լիգա. «Ռեալ»-ը հաղթեց 10:2 հաշվով. այլ արդյունքեր. ՏԵՍԱՆՅՈւԹ

Իսպանական Լա լիգայի 16-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը 10:2 հաշվով հաղթեց «Ռայո Վալենկանո»-ին: Արքայական թիմի կազմում պոկեր ձևակերպեց Բեյլը 25\', 41\', 61\', 70\', հեթ-տրիկի հեղինակ դարձավ Բենզեման 48’, 79\', 90\',  2 գոլ իր հաշվի գրանցեց Ռոնալդուն 30\', 53\' մեկ անգամ էլ աչքի ընկավ Դանիլոն 3\':

 3-րդ րոպեին գոլ բաց թողելուց հետո «Ռայո»-ն կարողացավ 2 գոլ ուղարկել մրցակցի դարպասը: 10-րդ րոպեին  Անտոնիո Ամայան հավասարեցրեց հաշիվը, իսկ  2 րոպե անց Խոզաբեդ Սանչեսը առաջ մղեց հյուրերին:  14-րդ և 29-րդ րոպեներին կարմիր քարտի արդյունքում հեռացվեցին հյուրերի ֆուտբոլիստներ Տիտոն և Ռաուլ Բաենային:

 

Լա լիգայի 16-րդ տուրի մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

 «Բետիս» - «Սևիլյա»` 0:0

«Էսպանյոլ»- «Լաս Պալմաս»` 1:0

«Վալենսիա» - «Խետաֆե»` 2-2 

«Դեպորտիվո» - «Էյբար»` 2:0

«Ռեալ Ս.» - «Վիլյառեալ»` 0:2

«Գրանադա» - «Սելթա»` 0:2

«Ատլետիկ» - «Լեվանտե»` 2:0

«Մալագա» - «Ատլ. Մադրիդ»` 1:0

 Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն այս տուրի հանդիպումը կանցկացնի ավելի ուշ, քանի որ մասնակցում է աշխարհի ակումբային առաջնությանը:

 16-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի ամբողջական տեսքին կարող եք հետևել այստեղ: