|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ երկարատև հիվանդությունից հետո, 80 տարեկան հասակում մահացել «Գառնու Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանն, ով վերջին տարիներին լուրջ առողջական խնդիրներ ուներ:
Yerkir.am-ը ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից հետաքրքրվեց, արդյոք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրող Սուրիկ Հակոբյանի դատապարտյալ որդուն՝ բանդայի պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանին կթույլատրեն մասնակցել հոր հուղարկավորությանը:
Ի պատասխան մեր հարցի՝ քրեակատարողական հիմնարկից հայտնեցին, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հակոբյանը դատապարտվել է առանձնապես ծանր հանցագործության համար, նրան կարճատև մեկնում չի թույլատրվում:
Հիշեցնենք, որ Արտուշ Հակոբյանը մեղադրվում էր մի շարք պաշտոնյաների և մեծահարուստների տներ թալանած բանդան կազմակերպելու և ղեկավարելու մեջ և 2014թ-ի սեպտեմբերի 26-ին Կենտրեն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատապարտվել էր 15 տարի ժամկետով ազատազրկման: