|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հոր՝ Իրանի նախկին առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության արարողություններին։ այս մասին հայտարարել է Հնդկաստանում նրա ներկայացուցիչ այաթոլլահ Հաքիմ Էլահին։
Էլահին հայտարարել է, որ գերագույն հոգևոր առաջնորդի ներկայությունը հանրությանը «վտանգավոր» էր Իսրայելի սպառնալիքների և հետապնդման ռիսկի պատճառով։
Նշենք, որ Խամենեիի հրաժեշտի արարողությունը Թեհրանում սկսվել է հուլիսի 3-ին։ Հուլիսի 4-ից 5-ը այաթոլլայի մարմինը կգտնվի Թեհրանի Մոսալլայում (Թեհրանի ամենամեծ կրոնական-հասարակական համալիրը), որտեղ յուրաքանչյուր ցանկացող կարող է հրաժեշտ տալ նրան։ Հուլիսի 6-ին Իրանի մայրաքաղաքում կանցկացվի սգո երթ՝ հիմնական փողոցներով, որից հետո մարմինը կտեղափոխվի երկրի գլխավոր կրոնական կենտրոն՝ Ղոմ քաղաք, որտեղ հուլիսի 7-ին տեղի կունենան սգո արարողություններ։
Հուլիսի 8-ին Ալի Խամենեիի մարմինը կուղարկվի հարևան Իրաք, որտեղ Նաջաֆում և Քերբալայում տեղի մուսուլման-շիաների համար կկազմակերպվեն հրաժեշտի առանձին արարողություններ։ Այաթոլլայի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ նրա հայրենի Մաշհադ քաղաքում։