կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-17 11:50
Հասարակություն

Ովքեր ներկա կլինեն Սերժ Սարգսյանի հոր հուղարկավորությանը

Ովքեր ներկա կլինեն Սերժ Սարգսյանի հոր հուղարկավորությանը
Սերժ Սարգսյանի հոր հուղարկավորությանը մասնակցելու է հայաստանյան ողջ էլիտան: Մոսկվայից Երևան են եկել Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, Սամվել Կարապետյանը, «Լյուդինգի» սեփականատեր Արմեն Շահազիզյանը, բացի Արա Աբրահամյանից: Վերջինս գտնվում է Նահանգներում. գրում է «Հրապարակը»:

 

Երեկ Հայաստան է վերադարձել նաև Ռոբերտ Քոչարյանը, որը նույնպես կմեկնի Արցախ:

 

Երեկ ողջ օրվա քննարկման թեման էր, թե ինչպես է ավելի նպատակահարմար եղանակային այս պայմաններում, երբ ճանապարհները որոշ տեղերում փակ, իսկ որոշ տեղերում մերկասառույցով են պատված, Արցախ մեկնելը: Հարցականի տակ էր նույնիսկ ուղղաթիռի տարբերակը:

 

Թերթի տեղեկություններով` Սերժ Սարգսյանը Ստեփանակերտ է մեկնելու այսօր առավոտյան` ուղղաթիռով, որովհետև միայն առավոտյան է տեսանելիությունը բավարար, եղանակը` թռիչքային:

 

Կառավարության անդամները, ըստ նախնական համաձայնության, կմեկնեն իրենց հայտնի ավտոբուսով, չնայած որոշները գտնում էին, որ այս եղանակին այդ ճանապահներն ավտոբուսով հաղթահարել հնարավոր չէ: Մյուսները Ստեփանակերտ են մեկնելու իրենց ավտոմեքենաներով:

 

Շարունակությունը` այստեղ: