|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Զինվորի բաժին» գրությամբ պահածոների հետ կապված` Լեհաստանում Հայաստանի դեսպանատունը որոշակի տվյալներ արդեն ունի և առաջիկայում ՀՀ պաշտպանության նախարարության կամ գլխավոր դատախազության լրատվական վարչությունների միջոցով կտարածի տվյալները: Այդ մասին երեկ մեզ հետ զրույցում հայտնեց Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը:
«Խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է եղել առաջին պահից: Տեղեկատվությունը ստանալու պահից սկսած զբաղվում ենք, հիմա էլ մեր ուշադրության կենտրոնում է և առաջիկայում ամբողջական տեղեկատվություն կտրամադրենք՝ հաշվի առնելով խնդրի հասարակական հնչեղությունը»,- պարզաբանեց դեսպանը:
Երբ խնդրեցինք ասել, թե արդյոք իրականում բանակին պատկանող ապրանքները հայտնվե՞լ են Լեհաստանում, Ղազարյանը պատասխանեց. «Գործընթաց է տեղի ունենում այդ առումով: Մենք դիմել էինք Լեհաստանի դատախազություն, սպասում ենք պատասխանին»:
Դեսպանը ասաց նաև, որ ինքը որոշ տեղեկություններ ձեռք բերել է դրա հետ կապված, բայց հիմա չի շտապում որևէ բան ասել, որպեսզի համակարգված և համատեղ լինի ոչ շատ հեռու ապագայում տարածվելիք տեղեկատվությունը»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: