կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-20 18:16
Հասարակություն

Հայաստանը ներկայացված է իսպանացի զբոսաշրջիկների ուշադրությանը

Հայաստանը ներկայացված է իսպանացի զբոսաշրջիկների ուշադրությանը

Հայաստանի զարգացման հիմնադրամը տեղական 6 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ հունվարի 20-24-ը Հայաստանը կներկայացնեն Մադրիդի ՛՛Fitur 2016՛՛ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում: Այն այս տարի կհյուրընկալի շուրջ 9500 զբոսաշրջային ընկերություն և ոլորտում ներգրավված մոտ 125 000 մասնագետ աշխարհի 65 երկրից: Ցուցահանդեսի այցելուների թիվը ակնկալվում է, որ կգերազանցի 220 000- ը:

ՀԶՀ աջակցությամբ ընկերությունները կներկայացնեն Հայաստանի և Արցախի պատմամշակութային և քրիստոնեական հարուստ ժառանգությունը, զբոսաշրջային գրավչությունն ու արդյունքը՝ նպատակ ունենալով խթանել նոր զբոսաշրջային հոսքեր դեպի հայկական երկու հանրապետություններ։ «Ցուցահանդեսի շրջանակում նախատեսված են հանդիպումներ, կլոր սեղան քննարկումներ գործարար և մասնագիտական ձևաչափերով:

Դրանց ընթացքում հայկական ընկերությունների ներկայացուցիչները իրենց արտասահմանցի գործընկերների հետ կքննարկեն համագործակցության տարբերակներ՝ շեշտը դնելով եվրոպական և մասնավորապես իսպանացի զբոսաշրջիկների հոսքի ավելացման վրա։ Հիշեցնեմ, որ արդեն 2 տարի է, ամռան ամիսներին բավական հաջողակ իրականացվում է Երևան-Բարսելոնա-Երևան ուղիղ չարտերային չվերթը, հետևաբար, տրանսպորտային խոչընդոտ, ըստ էության, չկա»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն