կարևոր
3547 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-02 22:48
Հասարակություն

Իսպանացի պատգամավորը Ջերմուկում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքներին

Իսպանացի պատգամավորը Ջերմուկում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքներին

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինարիտուն, որը երկօրյա այցով ժամանել է Հայաստան, այսօր Վայոց Ձորի մարզ է այցելել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած բնակավայրերն ու ենթակառուցվածքները անձամբ տեսնելու համար։ Այս մասին տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Իսպանիայի խորհրդարանում մենք ներգրավված են հայկական հարցերի բարձրաձայնմանը վերաբերող գործընթացներում: Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը միաձայն ընդունել է հայտարարություն, որը դատապարտում է ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը եւ կոչ է անում վերադառնալ նախկին դիրքեր: Այս մասին ասել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Իսպանիայի պատգամավոր Ջոն Ինարիտուն դեկտեմբերի 2-ին Ջերմուկ այցի ժամանակ: Պատգամավորին ուղեկցել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթեւիկ Գասպարյանը:

Խորհրդարանականներն այցելել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տուժած Ջերմուկի առողջարան, Կեչուտի գերեզմանատուն եւ ճոպանուղի:

Իսպանացի պատգամավորը նշել է, որ իր երկիր վերադառնալուն պես գործընկերներին կներկայացնի Ադրբեջանի կողմից տարբեր տրամաչափի զենքերի կիրառման հետեւանքով առողջարանային քաղաքի կրած վնասները եւ այն ամենը, ինչ տեսել է սեփական աչքերով:

Հյուրերին դիմավորել եւ սեպտեմբերյան ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետեւանքով մարզում ստեղծված իրավիճակն ու խնդիրները ներկայացրել է Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը: Ըստ նրա` ներկա պահին իրավիճակը քաղաքում հանգիստ է, սակայն սպառնալիքները մշտապես առկա են:

Տաթեւիկ Գասպարյանն ընդգծել է նման այցերի կարեւորությունը` նշելով, որ դրանք միջազգային հանրությանը եւս մեկ անգամ իրականությունը ներկայացնելու հնարավորություն են ընձեռում: