Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանն ունի այն պոտենցիալը, որը նրան թույլ կտա ընդունել մեծ թվով զբոսաշրջիկներ Ռուսաստանից, հայտարարել է Հայաստանի տուրօպերատորների ասոցիացիայի նախագահ Կարինե Դավոյանը:Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Մենք ունենք լավ պոտենցիալ` համապատասխան հյուրանոցային համալիրներ, մեծ թվով տուրօպերատորներ, որոնք կարող են մատչելի փաթեթներ առաջարկել: Մենք ունենք հանգստյան հետաքրքիր վայրեր, գեղատեսիլ վայրեր, որոնք կհետաքրքրեն ռուս զբոսաշրջիկներին»,- ասել է Դավոյանը:Նրա խոսքով` վերջին տարիներին մեծ թվով բոսաշրջիկներ են ժամանել հենց Ռուսաստանից: «Այդ հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ չկա լեզվական խոչընդոտի խնդիրը, բացի այդ այստեղ ռուսներին ջերմ են ընդունում»,- ասել է Դավոյանը:Նրա խոսքով` ռուս զբոսաշրջիկների համար Հայաստանում մնացել են գեղատեսիլ վայրեր, որոնք նրանք հիշում են դեռ սովետական միության ժամանակներից:Ռուսների համար Հայաստանը անծանոթ երկիր չէ:
Ավելի վա Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի ռեկտոր Եվգենի Տրոֆիմովը Երևանում լրագրողներին ասել էր, որ Հայաստան են այցելում տարեկան 500 հազար ռուս զբոսաշրջիկներ: