կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-13 12:10
Իրավական

Հացադուլ անող ընտանիքը նախագահի ուշադրությանը դեռեւս չի արժանացել

Հացադուլ անող ընտանիքը նախագահի ուշադրությանը դեռեւս չի արժանացել

3 տարի կալանքի տակ գտնվող և 56 միլիոն դրամի գողությանն օժանդակելու մեջ մեղադրվող Աշոտ Առուշանյանի հայրը, մայրը և եղբայրը երեկվանից հացադուլ են սկսել ՀՀ նախագահի նստավայրի մոտ:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Աշոտի մայրը` տիկին Անահիտը, ասաց, որ գիշերն անցկացրել են հացադուլի վայրում, իրենց լավ են զգում, առողջական խնդիրներ չունեն: Նախագահականից դեռևս որևէ արձագանք չկա:

 

Մեր հարցին, թե ոստիկանները չե՞ն մոտենում, փորձում համոզել, որ հետ կանգնեն այդ քայլից, տիկին Անահիտը պատասխանեց. «Մոտեցել, բարևել են միայն»:

 

Նշենք, որ Առուշանյանները  ՀՀ նախագահից պահանջում են միջամտել իրենց որդու դեմ հարուցված քրեական գործի քննությանը, քանի որ այն ոչ օբյեկտիվ կերպով է իրականացվում, բազմաթիվ խախտումներ են կատարվում, իսկ իրենց որդու դեմ առաջադրված մեղադրանքը կեղծ է, և նա ապօրինի պահվում է կալանքի տակ:

 

Աշոտը մեղադրվում է «Մանանա Գրեյ» ՍՊԸ-ից 56 միլիոն դրամի գողության գործով հանցագործություն կատարելուն օժանդակելու մեջԳործն արդեն երկրորդ անգամ քննվում է վերաքննիչ դատարանում: Առաջին անգամ առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճիռ է ընդունել` Առուշանյանին դատապարտելով 5.5 տարվա ազատազրկման, սակայն դատավճիռը վերադասության կարգով բողոքարկվել է, և Վճռաբեկ ատյանը բեկանել է դատական ակտը` գործն ուղարկելով նոր քննության: Երկրորդ անգամ էլ առաջին ատյանի դատարանը մեղադրական դատավճիռ է ընդունել Աշոտի նկատմամբ