Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը տեղեկացնում է, որ 2015թ. դեկտեմբերին ծախսված էլեկտրաէներգիայի համար սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է ընդհանուր առմամբ շուրջ 451,1 մլն դրամ։
Դեկտեմբերին բնակիչ-սպառողների գրեթե 60 տոկոսը օգտվել է փոխհատուցումից։ Այդպիսի սպառողների թիվը եղել է ավելի քան 459 հազար։ Այդ ամսին ծախսված էլեկտրաէներգիայի դիմաց բնակիչ-բաժանորդներին տրամադրված սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է ավելի քան 431 մլն դրամ։
Անցած հինգ ամիսներին ընդհանուր առմամբ տրամադրվել է շուրջ 3,5 մլրդ դրամի փոխհատուցում։ Հիշեցնենք, որ կառավարությունը 2015թ. հոկտեմբերի 29-ին որոշում ընդունեց բնակչության մասով սուբսիդավորումը դարձնել հասցեական և այն տրամադրել առավել քիչ սպառում ունեցող խմբերին՝ մինչև 250 կՎտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակիչ-բաժանորդներին: Էլեկտրաէներգիայի սուբսիդավորման կարգի փոփոխությունից հետո փոխհատուցման տրամադրումը հավասար չափով ստանձնել են կառավարությունն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը։ Ընդ որում, այդ պարտավորությունը գործում է սուբսիդավորման ամբողջ ժամանակահատվածի համար, այսինքն՝ սկսած օգոստոսի 1-ից մինչև 2016թ. հուլիսի 31-ը։