|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Այսօր կառավարության նիստում ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց, որ 2015թ. պետական բյուջեով թվով 33 սահմանամերձ համայնքների բնակչության գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագների մասնակի և գույքի ու հողի հարկի փոխհատուցման համար հատկացվում է 928 միլիոն դրամ:
«Այս ծրագիրն իրականացվում է 2014-ից, սա մեծ սոցիալական աջակցություն է մարզերին»,- ասաց նախարարը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավելեց. «Սա սահմանամերձ համայնքներին մեր աջակցություն է, որը մենք ամեն տարի հատկացնում ենք»: