|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Հունվարի 12-ին, ժամը 20.40-ին, 1931 թ. ծնված Թագուհի Թ.-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մարինե անունով մի կին գողացել է իր դրամապանակը:
85-ամյա տուժողը ոստիկաններին պատմել է, որ ժամը 17-ի սահմաններում Մարինե անունով կինը, մեղր վաճառելու պատրվակով, այցելել է իր բնակարան և միջանցքի պահարանում դրված պայուսակից գողացել դրամապանակը, որի մեջ եղել են բանկային քարտեր և 54.000 դրամ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մարինեն 1970 թ. ծնված Հեղինե Դ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 14-ին, ժամը 15.30-ին ներկայացել է բաժին և տվել բացատրություն:
Կատարվում է քննություն: