Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Կոմիտասի 1 հասցեում գտնվող խանութ սրահում տեղի ունեցած գողության բոլոր հանգամանքները:
Նախնական տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 10-ին՝ ժամը 17:40-ի սահմաներում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Կոմիտասի 1 հասցեում գործող խանութ սրահում հաճախորդի մանկասայլակին ամրացված պայուսակից հափշտակել է կնոջ դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում զննության է ենթարկվել Երևան քաղաքի Կոմիտասի 1 հասցեում գործող խանութ սրահի տեսանկարահանող սարքի՝ տվյալ օրվա տեսագրությունը:
Կադրերում տեսանելի է, թե ինչպես է մի տղամարդ մոտենում մանկասայլակին, վերցնում ինչ-որ առարկա ու հեռանում:
Քրեական գործով բազմակողմանի , օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում ՝ տեսանյութում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:
Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին , հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին: