|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է տղամարդու կողմից կողոպուտի փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ պարզվել է, որ 2020թ. մայիսի 14-ին՝ ժամը 14:35-ի սահմաններում, 38-ամյա տղամարդը ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Էջմիածին քաղաքի Մ.Մաշտոցի հասցեում գործող մթերային խանութի դիմաց կանգնած կնոջ ձեռքից հափշտակել է նրա դրամապանակը, որի մեջ եղել է գումար ու դիմել փախուստի, սակայն իր կամքից անկախ հանգամանքերով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ իրեն հետապնդող ոստիկանության ծառայողի կողմից բռնվել և բերման է ենթարկվել բաժին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: