|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Օգոստոսի 6-ին, ժամը 20.00-ին, 1960 թ. ծնված Երվանդ Մ.-ն ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է տվել, որ հուլիսի 20-ից օգոստոսի 6-ի ժամը 19.00-ն ընկած ժամանակահատվածում իր տան հետնամասի հողամասում դրված մեղվի փեթակներից գողացել են 15 մեղրաշրջանակ մոտ 50 կգ մեղր քաշով` պատճառելով շուրջ 200.000 դրամի նյութական վնաս:
Օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ոստիկանության ծառայողները օգոստոսի 8-ին, ժամը 12.15-ին իր տնից բաժին բերման են ենթարկել 1968 թ. ծնված Տիգրան Մ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն: