|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հունիսի 14-ին` ժամը 12.55-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Նոր Նորքի շուկայի մոտ կռիվ է:
Մեկնած օպերատիվ խմբին 1982 թ. ծնված Գագիկ Մ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 12.50-ին, Նոր Նորքի 3-րդ զանգվածի շուկայի մոտ բանջարեղեն վաճառող ոմն Արմեն վիճաբանել է երկու անծանոթ տղաների հետ, ինքը միջամտել է վիճաբանությանը, որի ժամանակ անծանոթ տղաների հարվածները դիպել են իր դեմքին` պատճառելով վնասվածքներ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմենը 1978 թ. ծնված Արմեն Ս.-ն է, ով ներկայացել է բաժին և տվել բացատրություն: Կատարվում է հետաքննություն: