|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի կանչերը 2015-ին զգալիորեն ավելացել են: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը նշեց, որ 2015-ին գրանցվել է 238 216 կանչ, դա 1507-ով /5,2 տոկոսով/ ավելի է, քան 2014-ին:
Ստեփանյանը նշեց նաև, որ, չնայած սրան, հոսպիտալացման թվի աճ չի արձանագրվել:
«Մարդիկ ուղղակի սկսել են ավելի հաճախ զանգել մեզ և անգամ այնպիսի դեպքերում դիմել, որոնք այնքան էլ մեր գործառույթների մեջ չեն մտնում: Այսինքն` հիվանդներից շատերը կարող են իրենց պոլիկլինիկա այցելել, բայց նախընտրում են զանգահարել շտապօգնություն: 2015-ին կանչերի մեծ մասը եղել են սրտանոթային հիվանդությունների գանգատներով, որին հաջորդում են շնչառական հիվանդությունները և տրավմաները»,- ասաց նա: