| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր տեղի ունեցավ գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մամուլի ասուլիսը:
«Ուրախ եմ, որ Հայաստանում եմ: Ամեն հաղթանակից հետո ինձ հոգեկան հաղթանակ է անհրաժեշտ, որը ստանում եմ Հայաստանում»,- ասաց նա:
- Ինչպե՞ս կմեկնաբանես քո վերջին մենամարտը:
-Մարտին Մուրայը շատ ուժեղ մրցակից էր, բայց հաղթեցի նրան: Մենամարտը ծանր էր, բայց կարևորն այն է, որ հաղթեցի, և մարզիչը գոհ է: Մուրայը մեծ փորձ ունեցող բռնցքամարտիկ է: Ես նայել եմ նրա մենամարտերը, և գրեթե միշտ հաղթել է: Ինձ հետ մենմաարտում նա 3-րդ պարտությունը կրեց իր կարիերայում:
- Ո՞վ է լինելու հաջորդ մրցակիցդ:
-Հաջորդ մրցակիցս հայտնի է: Նա մեքսիկացի է: Անունն այս պահին չեմ հիշում: Դեռ հայտնի չէ, թե երբ կլինի, բայց, հավանաբար, տեղի կունենա մարտ ամսին: WBO-ում նա չեմպիոնի գլխավոր հավականորդն է: Պարտություն չունի: Դեռևս չեմ տրամադրել ինձ առաջիկա մենամարտին, քանի որ բավական ժամանակ կա: Հակառակորդիս մարտերը դիտում եմ այն ժամանակ, երբ սկսում եմ մարզվել, իսկ հիմա ես հանգստանում եմ Հայաստանում:
-Ե՞րբ ես եկել Հայաստան և ինչքա՞ն ժամանակ ես այստեղ լինելու:
-Եկել եմ երեկ, մնալու եմ մոտավորապես 4 շաբաթ: Դեռ չեմ որոշել, թե ինչպես եմ դիմավորելու Ամանորը: Պետք է խոսեմ ընտանիքիս անդամների հետ, որպեսզի տեսնենք, թե որտեղ ենք դիմավորելու: Ես շատ կուզեի Ամանորին լինել Հայաստանում:
Խոսելով «Բեռլինի չեմպիոն 2015» ստացած մրցանակի մասին` Աբրահամն ասաց. «Ես 4-րդ անգամ դարձա Բեռլինի լավագույն մարզիկ: Դա ինձ համար մեծ պատիվ է: Դա ավելի շատ է ինձ ոգեշնչում, որ ավելի լավ արդյունքներ ցույց տամ»: