Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարմրուկով հիվանդացության այս տարվա ցուցանիշները մխիթարիչ չեն՝ արդեն իսկ 14 դեպք է գրանցվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Նրա խոսքով` 14 հիվանդացածներից 12-ը պատվաստված չեն եղել: «Կարմրուկի տարածման համար նպաստավոր պայմաններ են այժմ ստեղծվել, քանի որ չպատվաստված երեխաների, անձանց կուտակումներ կան: Տեսեք` եթե տարիներ առաջ թիրախային խմբից ընդամենը 10 մարդ էր հրաժարվում պատվաստվել, այսօր, օրինակ, նրանց թիվը 100-ի է հասել: Սա նշանակում է, որ վարակն ավելի հեշտ կտարածվի, այսինքն՝ վիրուսին հանդիպելու հավանականությունն ավելացել է»,- ասաց Սահակյանը:
Նա նշեց նաև, որ չպատվաստված երեխաները, վարակը տարածելով, վնասում են նաև այն երեխաներին, որոնց հակացուցված է պատվաստվելը: Կարմրուկի ցանը, մասնագետի խոսքով, սկսվում է դեմքից, հիվանդության ախտանշաններն են գրիպանման երևույթները և աչքերի բորբոքումը: «Եթե մարդը պատվաստված չէ և կարմրուկով հիվանդանում է, հիմնականում նաև թոքաբորբ է տանում, ինչպես նաև կորցնում է իմունային հիշողությունը: Առնվազն 3 տարի է պահանջվում, որպեսզի իմունային հիշողությունը վերականգնվի, սակայն կարմրուկի վիրուսը երբեք օրգանիզմից դուրս չի գալիս, և 7 տարվա մեջ այն կարող է կրկին ակտիվանալ: Եթե ակտիվանում է, այս դեպքում արդեն իսկ բուժում չկա, և ելքը մահն է լինում»,- ասաց Սահակյանը:
Ինչ վերաբերում է պատվաստումից հետո օրգանիզմի ռեակցիային, ապա, մասնագետի հավաստմամբ, պատվաստումից հետո կարող է առաջանալ միայն ջերմություն: Նրա խոսքով՝ պատվաստումից հետո ջերմելը նորմալ է համարվում, քանի որ օրգանիզմն այդ կերպ փորձում է պատասխան ռեակցիա տալ օտար մարմնին: Ի դեպ, ջերմությունն անցնում է 1-2 օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Սահակյանը նշել էր նաև, որ Հայաստանում թիրախային խմբերին պատվաստելու` 2 տոկոսով անկում է նկատվել: