Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոգեբան Աննա Բադալյանն ու Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձան խանութների զեղչերին ու դրանց վերահսկելիությանը:
Պողոսյանի խոսքով`շոփինգը հետաքրքիր, նոր երևույթ է, սակայն մեր բնակչության միայն 12 տոկոսն է, որը կարող է թույլ տալ իրեն գնալ շոփինգի, մնացած առնվազն 80 տոկոսը հետ են մնում դրանից: Հոգեբանն էլ, անդրադառնալով այդ հարցին, ընդգծեց, որ շոփինգն ունի տարբեր ազդեցություններ:
«Երբ տեսնում ես բազմազանություն, գներ, կարող ես ընկնել ընկճախտի մեջ, սա կարող է վերածվել մոլեռանդության: Կարող են լինել նաև իմացական, ճանաչողական զգացողություններ: Կա հակասթրեսային մեխանիզմ, որը կարող ես ինքդ մշակել: Տղամարդուն կարող են մթերային գնումները սթրեսից հանել, որովհետև նա տուն է եկել և ապահովել է սոցիալական խնդիր: Կանանց մոտ զարգացած է ավելի շատ հագուստ, տնտեսական ապրանքներ գնելու ցանկությունը»,- ասաց հոգեբանը:
Պողոսյանն էլ հատուկ ընդգծեց այն հանգամանքը, որ խանութների այն հատվածներում, որտեղ գրված է, որ զեղչ է, պետք է անպայման լինի ինֆորմացիա, թե կոնկրետ որ ապրանքի վրա է այդ զեղչը, քանի որ դրա բացակայությունը կարող է մոլորության մեջ գցել սպառողին:
«Մեր երկրում չկա պետական մարմին, որը կարող է վերահսկել այս ամենը: Եթե գնանք ՏՄՊՊՀ, կտան այն պատասխանը, որը միշտ են տալիս: Կարելի է դիմել էկոնոմիկայի նախարարություն, Շուկայի վերահսկողության և սպառողների պաշտպանության կոմիտե: Ի դեպ, այդ կոմիտեն, որը պետք է զբաղվի նմանատիպ խնդիրներով, սպառողների իրավունքների պաշտպանությամբ, լուծարվել է արդեն չորս ամիս: Կարելի էր այդ ֆունկցիան պարզապես ուրիշ օղակի տալ: 9,5 հատ ՀԿ կա և նրանք կարող են զբաղվել այս հարցերով»,- ասաց Պողոսյանը և հավելեց, որ ինքն անձամբ է դիմել էկոնոմիկայի նախարարություն` այս խնդրի կարգավորման հարցով և պատասխան է ստացել, որ պարզապես տրանսֆորմացիա է իրականացվում, որևէ կառույց չի լուծարվել:
Ըստ նրա` ինքը խփվում է պատեպատ, որ լուծումներ գտնի այս խնդիրներին, բայց այդ լուծումները չկան: Պողոսյանը նշեց, որ յուրաքանչյուր սպառող պետք է զգոն լինի և ամեն ինչ անի, որ իր իրավունքները չոտնահարվեն: