Մարդու սննդակարգում պետք է լինեն բավականաչափ քանակով ճարպեր: Հետազոտությունները ցույց են տվել, որ ճարպի քիչ քանակը կարող է մեծացնել վաղաժամ մահվան վտանգը. հայտնում է Рамблер Новости-ն: Եվ դա այն դեպքում, երբ բոլորովին վերջերս դիետոլոգները խորհուրդ են տվել նվազեցնել ճարպերի քանակը:
Մակմաստերի համալսարանի գիտանականների վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ, որոնք նվազագույնքանակով ճարպ են օգտագործում, 23 տոկոսով ավելի շուտ են մահացել, քան նրանք, ովքեր ճարպերով հարուստ մթերք են օգտոգործում: Քիչ ճարպ օգտագործողների մոտ ավելի հաճախ են ախտորոշվել սրտանոթային հիվանդություններ: