Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանն անդրադարձավ ոլորտին առնչվող մի քանի հարցերի:
Խոսելով երեկ Երևանում անցկացված` Հայաստանի, Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունների համատեղ նիստի մասին, որը նվիրված էր տարածաշրջանային էներգետիկ համագործակցության զարգացման հեռանկարներին, փոխնախարարը նշեց, որ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի էներգետիկ գերատեսչությունների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել էլեկտրաէներգետիկ միջանցք ստեղծելու վերաբերյալ: Հայաստանն ունի հնարավորություն էլեկտրաէներգիայի սեզոնային փոխանակումներ իրականացնելու Իրանի, Վրաստանի, ԵՏՄ երկրների հետ, բացի դրանից` կան տրանզիտային փոխանակումներ:
«Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի ստեղծումը շատ կարևոր է չորս երկրների համար ու իրագործելի: Իրանի հետ էլեկտրահաղորդակցման գիծը, որը հիմա կառուցման փուլում է, երկշղթյա` 400 կվոլտ լարմամբ գիծ է, որը հնարավորություն է տալու գումարային առումով մինչև 1200 մեգավատտ հզորությամբ տարանցում ապահովել երկու ուղղությամբ: Գազ ստանում ենք, փոխարենը էլեկտրաէներգիա ենք ուղարկում Իրան` հասցնելով այդ թիվը մինչև 6,9 միլիարդ կիլովատտ/ժամի»,- ասաց Գալստյանը: