կարևոր
3751 դիտում, 3 ամիս առաջ - 2024-04-04 09:32
Հասարակություն

«Ակադեմիական քաղաք» նախագիծը, Փաշինյանի կարծիքով, դժվար իրագործելի է․ «Ժողովուրդ»

«Ակադեմիական քաղաք» նախագիծը, Փաշինյանի կարծիքով, դժվար իրագործելի է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ArmLur.am-ի ապրիլմեկյան կատակների շարքը, հերիք չէ, իշխանականների վերնախավը սրտին շատ մոտիկ ընդունեց, հիմա էլ այդ կատակներից մեկը կարծես աստիճանաբար ճշմարտություն է դառնում։ Խոսքն «Ակադեմիական քաղաք» նախագծի մասին է։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը մոտ կանգնած՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ լուրջ քննարկում է ունեցել, որի հիմնական թեման «Ակադեմիական քաղաք» նախագիծն է եղել։ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ նախագիծը դժվար իրագործելի է, դժգոհություններ է հարուցել, եւ դժվար թե մինչեւ 2030 թվականն այն իրականանա։ ՀՀ վարչապետի խոսակցությունը գնացել է նախագծի չեղարկման ուղղությամբ։

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԿԳՄՍ նախարարության մամուլի քարտուղարին, որը մեզ հետ զրույցում ասաց հետեւյալը․ ««Ակադեմիական քաղաք» նախագիծը սահմանված ընթացակարգով առաջ է գնում եւ սահմանված կարգով իրականացվում է։ Առաջիկայում սպասվում է «Ակադեմիական քաղաք» նախագծի հանրայնացում, որին կհրավիրվեն նաեւ ԶԼՄ ներկայացուցիչները»։

Նախարարությունը պնդում է, որ հստակ որոշում ունի՝ ամեն գնով իրագործել «Ակադեմիական քաղաք» նախագիծը, սակայն մինչ օրս բարձրագույն ուսումնական հաստատություններից՝ ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր, հստակ համաձայնություն ու կարծիք չեն ստացել:

Հիշեցնենք, որ բուհերը ինքնավար մարմիններ են եւ, ըստ օրենսդրության, անկախ են»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: