|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ հեղափոխություն չի լինելու:
Հարցին` դա՞ է պատճառը, որ եռյակի կազմակերպած հանրահավաքներին շատ ոստիկաններ չի ուղարկում, պատասխանեց. «Ես այնպիսի մասնագիտության մարդ եմ, ով տիրապետում է շատ ինֆորմացիայի: Ես ավելորդ տեղը ոստիկանական ուժերը չեմ վատնում, որովհետև, բացի ոստիկանական արտաքին ծառայությունից, կան ոստիկանական ծպտյալ, քողարկված ծառայություններ: Ես գիտեմ` ով ինչ ա մտածում, ով ինչ ա շնչում: Ես ո'չ ուզում եմ ավելորդ տեղը գրգռեմ մեր հասարակությանը, ո'չ էլ` ոստիկաններին: Ոստիկանները շատ գործեր ունեն: Վայ էն ոստիկանությանը, որ մտավ քաղաքականության մեջ, վայ էն քաղաքական ուժին, որ ոստիկանություն է մտնելու: Երկուսն էլ կորստյան են մատնվելու»: