|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի ՆԳ նախարար Էֆքան Ալան հայտնել է, թե իբր «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակներում աշխարհի 123 երկրից 33746 քաղաքացու արգելել են մուտք գործել Թուրքիա, ևս 2783-ին արտաքսել են երկրից:
Ըստ Haberturk-ի՝ Ալան հայտնել է, որ արտաքսված քաղաքացիները ենթադրաբար փորձելու էին Թուրքիայի տարածքով Սիրիա անցնել՝ ԻՊ-ին աջակցելու նպատակով:
Ալայի խոսքով՝ Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության դեմ գործողությունների արդյունքում 2240 զենք, շուրջ 10 տոննա պայթուցիկ նյութ և 10.000 հատ մոլոտովյան կոկտեյլ է առգրավվել: